Վրաստանում արտադրված գյուղմթերքների և գինու՝ Ռուսաստան արտահանման խնդիրը քաղաքական առումով լուծված է: Այս մասին հայտարարել է Новости–ն՝ հղում կատարելով Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովին:
Նա նշել է, որ մնացել են որոշ տեխնիկական հարցեր, որոնք ցանկացած պետության պարագայում պարտադիր են: Վրաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ հավելյալ ստուգումներ չեն կատարվի: Բացի դա, նա նաև նշել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Վրաստանի միանալու դեպքում իրենք ունեն համապատասխան ընթացակարգ:
Նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը կկատարի Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ իր ստանձնած պարտավորությունները և Վրաստանում արտադրված գինին կներմուծի Ռուսաստան:
2006 թ. գարնանից Ռուսաստանն արգելել էր վրացական գինիների և Боржоми հանքային ջրի ներմուծումը: Դա տեղի էր ունեցել ռուս-վրացական հարաբերությունների կասեցումից հետո: Որպես արգելքի պաշտոնական պատճառ՝ նշվում էր վրացական արտադրանքի ցածր որակը:








































