Jay-Z-ն և Բեյոնսեն Լոս Անջելեսում 39,9 միլիոն դոլար արժողությամբ տուն են գնում, հաղորդում է Los Angeles Times-ը:
Զույգը ամառը Հոլմբի Հիլզում է անցկացրել, որտեղ մեկ շաբաթվա վարձը նրանց համար 200 հազար դոլար է արժեցել: Այժմ նրանք մտածում են 39,9 միլիոն դոլարով տուն գնել: Տան տարածքը 16 հազար քմ է կազմում, որտեղ յոթ ննջարաններ, մի քանի լոգարաններ և երկու գրադարաններ կան:
ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ զույգը մի քանի անգամ այցելել է Բևեռլի Հիլզում գտնվող առանձնատունը, որը 85 միլիոն դոլար է գնահատվում: Այդ տան տարածքը 25 հազար քմ է, այնտեղ 18 մարդու համար նախատեսված կինոթատրոն և 14 անձանց համար նախատեսված սպա-կենտրոն կա:









































