Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ Խոսեպ Գվարդիոլայի կատարած սխալ որոշումների պատճառով նա «Բարսելոնա»-ի հետ չդարձավ Չեմպիոնների Լիգայի 2010 թվականի հաղթող.
«Այդ ժամանակ մենք ունեինք աշխարհի ամենաուժեղ կազմը: Սակայն որոշ մարդկանց սխալ որոշումների պատճառով մենք չնվաճեցինք Չեմպիոնների Լիգայի հաղթողի կոչումը:
Կարծում եմ, որ կարիք չկա այժմ այդ մասին հիշել: Ամեն ինչ անցյալում է: Հիմա ես փորձում եմ այդ տիտղոսին հասնել ՊՍԺ- կազմում»-,ասել է Իբրահիմովիչը


































