Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, կմնա «Յուվենթուս»-ում: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը, պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2019 թվականը: Ըստ նոր պայմանագրի` Պոբգան տարեկան կվաստակի 4 մլն եվրո:
Նշենք, որ կիսապաշտպանի ծառայություններով այս ամառ հետաքրքրվում էր ՊՍԺ-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Ռեալ»-ը:







































