Daily Mirror-ի փոխանցմամբ՝ Զագրեբի «Դինամո»-ի 21-ամյա կիսապաշտպան Մարսելո Բրազովիչը հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում:
Daily Mirror-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի սկաուտները ներկա են եղել «Դինամո» – «Հայդուկ» խաղին՝ հետևելով Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի գործողություններին:
Սպասվում է, որ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «զինագործներ»-ը խորվաթական ակումբին պաշտոնական առաջարկ կանեն՝ Բրազովիչի տրանսֆերի ձեռքբերման համար:
Հավելենք, որ Բրազովիչի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019թ.:









































