Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ ստորագրել մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման ընդլայնված համաձայնագիր: ITAR-TASS-ի հաղորդմամբ` այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովին:
«Մենք սկսել ենք առանց մուտքի արտոնագրի ռեժիմի գործընթացը ու հասել առաջընթացի, այսպես կոչված` համատեղ քայլերի իրականացման ուղղությամբ: Քանի դեռ այդ նպատակին չենք հասել, Եվրամիությունը պատրաստ է ստորագրել ընդլայնված համաձայնագիր մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման վերաբերյալ»,- հայտարարել է նա:
ԵՄ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ ստորագրել մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման ընդլայնված համաձայնագիր: Բարոզուի խոսքով՝ այսպիսի համաձայնագիրը «կդառնար չափազանց դրական արդյունք ու կբերեր զգալի օգուտ մեր քաղաքացիներին»:
Այն թույլ կտա «ստեղծել դրական դինամիկա առանց մուտքի արտոնագրի բանակցությունների», կարծում է նա: «Մինչ այդ, ոչ Եվրամիության ղեկավարները, ոչ դիվանագիտական աղբյուրները այսօր պատրաստ չեն եղել խոսել ՌԴ-ի ու ԵՄ-ի միջև կարճատև ուղևորությունների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմի մասին:











































