Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսի կարծիքով` թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը շարունակում է ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը լինել:
Վերջին ժամանակաշրջանում Իսպանիայում հաճախ են քննարկում Կասիլյասի` «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալու նպատակահարմարությունը և ժամանակ առ ժամանակ հարցումներ են անցկացվում երկրպագուների շրջանում:
«Արդեն 15 տարի է Կասիլյասը կրում է «Ռեալ»-ի մարզաշապիկը` թիմի հետ նվաճելով զանազան տիտղոսներ: Իկերը բազմաթիվ երկրպագուների կուռքն է և համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն դապասապահներից մեկը: Բնական է, որ երկրպագուները երբեմն դժգոհություն են հայտնում ֆուտբոլիստից: Բայց «Ռեալ»-ում դեռ շարունակում են վստահել Կասիլյասին»,- AS-ը մեջբերում է Կարլոսի խոսքերը:








































