Արգենտինացի նկարիչները Բարբիին ու Քենին վերածել են կրոնական սրբերի, ինչը մամուլում ստացել է մեծ արձագանք՝ գրում է korrespondent.net-ը:
Արգենտինացի նկարիչներ Մարիանելա Պերելին ու Պուլ Պաոլինին պատրաստվում են «Բարբի՝ պլաստիկե կրոն» (Barbie, The Plastic Religion) ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին կներկայացվեն 33 տիկնիկներ, որոնք պատկերում են տարբեր կրոնների (կաթոլիկություն, բուդդայականություն, հուդայականություն) պատկանող կերպարների:
Ցուցահանդեսը կբացվի Բուենոս Այրեսում՝ հոկտեմբերի 11-ին:









































