Արգենտինական ֆուտբոլի լեգենդ գաբրիել Բատիստուտան հուսով է, որ «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին կխաղա մինչև 40 տարեկանը:
«Հուսով եմ՝ Տոտտին կխաղա մինչև 40 տարեկան: Ցանկացած առաջնությունում Ֆրանչեսկոյի պես խաղացողներն իսկական զարդ են»,- հայտարարել է Բատիստուտան:
Հիշեցնենք, որ Տոտտին իր ամբողջ մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոմա»-ում:


































