Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդ Յոհան Կրոյֆը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր մարզչական մեթոդների համար պատասխան է տալիս:
Նշենք, որ վերջին շրջանում մադրիդյան թիմը բավական վատ է հանդես գալիս՝ գրեթե կորցնելով Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական կոչումը ձեռք բերելու հնարավորությունը:
«Մոուրինյոյի բացասական վարքագիծն իր հետևանքներն է ունենում: Նա կարծում է, որ իր աշխատանքային մեթոդները ճիշտ են, բայց ես ներհակ եմ դրան: Նա ճիշտ տրանսֆերային քաղաքականություն չի վարում: Հարկավոր է միտվել սաների վրա: Իհարկե, հզոր ձեռքբերումներ պետք է անել, բայց ոչ միշտ»,- ասել է Կրոյֆը:











































