Ամերիկյան Apple ընկերությանը կարող են Եվրոպայում մի քանի մլրդ եվրոյով տուգանել հարկային խախտումների պատճառով: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Թերթի հաղորդմամբ՝ այս շաբաթ Բրյուսելը կհրապարակի Եվրահանձնաժողովի հետաքննության արդյունքները, որի համաձայն՝ iPhone-ի արտադրողն ավելի քան 20 տարի շահույթ է ստացել Իռլանդիայի կառավարության հետ անօրինական հարկային գործարքներից:
Ըստ աղբյուրների՝ նախնական արդյունքները ցույց են տվել, որ Apple-ը, որն Իռլանդիայում 2%-ից էլ պակաս հարկ է վճարում, շահույթ է ստացել «անօրինական» պետական օգնությունից՝ Իռլանդիայի իշխանությունենրի հետ «կուլիսային գործարքների» շնորհիվ:








































