Լոնդոնում առաջին անգամ կցուցադրեն Արթուր Կոնան Դոյլի «Հանրահայտ հաճախորդը» Շերլոք Հոլմսի մասին բնօրինակ ձեռագիրը: Այս մասին հայտնում է The Times-ը:
Թերթը նշում է, որ Հոլմսի երկրպագուները վերջապես հնարավորություն կստանան գուշակելու այդ ստեղծագործության հետ կապված գաղտնիքը: Մինչև հիմա հայտնի չէ՝ հատկապես ով է եղել «հանրահայտ հաճախորդը», որի ստեղծմամբ Հոլմսը խափանել է վտանգավոր հանցագործի հետ երիտասարդ արիստոկրատ աղջկա հարսանիքը:
Գրողի դուստրը՝ Ջին Կոնան Դոյլը, ձեռագրի բնօրինակը կտակել է Շոտլանդիայի ժողովրդին, բայց երկար տարիներ այն պահվել է Լոնդոնի բանկում, քանի որ Շոտլանդիայի թանգարանները վիճում էին այն ցուցադրելու իրավունքի համար: Այժմ ձեռագիրը Հոլմսին նվիրված նոր ցուցահանդեսի ցուցանմուշներից է: Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերին՝ Լոնդոնում:
Ձեռագրի ներկայիս տերը Շոտլանդիայի ազգային գրադարանն է՝ նշում է Herald Scotland-ը:










































