Simon & Garfunkel դուետի նախկին անդամ Փոլ Սայմոնը երգել է «Սենդի Հուք» դպրոցի ուսուցչուհի Վիկտորյա Սոտոյի հուղարկավորությանը,- հաղորդում է New York Daily News-ը:
Սայմոնը սգո արարողությանը կատարել է The Sound of Silence երգը, որը հանգուցյալի ամենասիրելի կատարումն է եղել: Ինչպես նշում է պարբերականը, երգիչը և Սոտոն ընդհանուր ծանոթներ են ունեցել:
Վիկտորյա Սոտոյի հուղարկավությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Կոնեկտիկուտ նահանգի Սթրեթֆորդ քաղաքում: Ուսուցչուհին սպանվել էր դեկտեմբերի 14-ին «Սենդի Հուք» դպրոցում: Ամերիկյան ԶԼՄ-ները նրան հերոսուհի էին կոչել, երբ պարզվել էր, որ նա փորձել է իր մարմնով փակել երեխաներին:
Հիշեցնենք, որ 20-ամյա Ադամ Լանզան ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի «Սենդի Հուք» դպրոցում սպանել էր 27 մարդու (այդ թվում՝ 20 երեխայի):









































