Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է այն, որ իրեն չեն հրավիրել դեկտեմբերի 18-ին չինական տիեզերակայանից թուրքական արտադրության Göktürk-2 հետախուզական արբանյակն ուղեծիր արձակելու կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Գյուլը կասկած է հայտնել, թե իրեն միտումնավոր չեն կանչել այդ միջոցառմանը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ դա տեղի է ունեցել սխալմամբ:
Հիշեցնենք, որ արբանյակի արձակմանը հետևելու համար կազմակերպված տվյալ միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի վարչապետը, խորհրդարանի խոսնակը և Գլխավոր շտաբի պետը:









































