Ռիդլի Սքոթը մասնակցություն է ունենալու «Վատիկան» (The Vatican) սերիալի թրեյլեի նկարահանմանը,- հաղորդում է Inside TV-ն։
Սերիալի իրադարձությունները զարգանալու են «կաթոլիկ եկեղեցու ժամանակակից քաղաքական խարդավանքների» հիման վրա: «Վատիկան»-ի թեման կդառնա «հոգևորությունը, իշխանությունը և քաղաքականությունը»:
Showtime հեռուստաալիքը առայժմ պատվիրել է միայն «Վատիկան»-ի մեկնարկային դրվագը: Եթե այն հաջողվի, ապա հեռուստաալիքը կպատվիրի հաջորդ սերիան: Դեռ տեղեկություն չկա, թե երբ է ֆիլմը ներկայացվելու հեռուստադիտողին:
Սքոթի վերջին ֆիլմը «Պրոմեթևսն» է, որը վարձույթի է դուրս եկել 2012 թ. մայիսին: Այդ ֆիլմում նկարահանվել են Մայքլ Ֆասբենդերը, Շարլիզ Թերոնը, Ինդրիս Էլբան, Գայ Պիրսը և Նումի Ռափասը:










































