Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թուրքիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի և Թուրքիայի նախագահնները քննարկել են երկկողմ և բազմակողմանի համագործակցության հեռանկարները՝ որպես հուսալի ու ռազմավարական գործընկերներ:
Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախկինի պես աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրմանը:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային հարցեր, իրենց ուշադրությունն են սևեռել եռակողմ համագործակցության խորացման հեռանկարների վրա:









































