Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Հայրենիքը սփյուռքի վրա է խնդում, սփյուռքը՝ հայրենիքի

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Լոս Անջելեսում ճանաչված հաղորդավար և պրոդյուսեր Ստեփան Փարթամյանի հետ:

 -Այս օրերին անցկացվեց հայրենիք-սփյուռք համաժողովը: Տպավորություն կա, որ սփյուռքում ապրող հայաստանցիները շարունակում են քննադատել հայրենիքը, սա արդյոք ինքնապաշտպանություն չէ՞, արդյոք չի՞ արդարացնում նրանց այնտեղ լինելը, ամեն ձևով Հայաստանին անարգելը:

Նախ և առաջ ասեմ, որ ես հայրենիք-սփյուռք հանդիպման համար չեմ եկել: Ես իրապաշտ մարդ եմ և կեղծավորություն չեմ սիրում: Իմ կարծիքով, սփյուռքի և հայրենիքի այս հանդիպումները կեղծավորություններ են, որովհետև ոչ մի փոփոխություն չկա: Հայրենիքը սփյուռքի վրա է ծիծաղում, սփյուռքը՝ հայրենիքի վրա: Քանի որ ես չեմ կարող մյուսների նման լռել կամ ասել, որ շատ հոյակապ բան եք կատարում. ինձ ուղղակի հետաքրքիր չէ:

Հայը իր կենցաղում միշտ փնտրող է, ուզում է՝ ինչ-որ լինի, միշտ լավը լինի: Հայաստանի անկախացումից հետո ավելի շատ հայեր Հայաստանը լքեցին, քան թե այն ժամանակ, երբ որ հայրենիքից հեռանալն արգելված էր: Ես կարծում եմ, որ երկրագունդը Հայաստան ,է և դրա համար այս վերջին յոթ տարիների ընթացքում իմ գործունեությունը փաստագրելն է 21-րդ դարի հայկական երկրագնդի վրա: Ինչպես որ այսօր ես եմ փնտրում, 200-300 տարի առաջ Հնդկաստանում, Լեհաստանում, Եվրոպայի այլ շրջաններում հայկական հիշատակումները կորած են, և ոչ մի փաստ չունենք: Դա անում եմ, որպեսզի հայը հետո չասի՝ 21-րդ դարում, երբ որ հնարավոր էր ամեն տեսակի փաստ վավերագրել, չեն արել:

Ես աշխարհի հայ եմ, որը ողջ երկրագունդը տեսնում է որպես Հայաստան: Եթե հայը խելացի լինի, ապա հայրենիքից դուրս էլ կարող է հայ մնալ, քանի որ հայրենիքից դուրս շատ գեղեցիկ կենցաղով է ապրում, իր պարտականությունները հոյակապ է անում, միակ բանը, որ չի անում, իր ապուշության պատճառով է՝ հայի ինքնությունը , հայերենը, հայկական մշակույթը պահպանելն է: Հայկական մշակույթը այսօր ստամոքսային է դարձել: Երևանն ավելի շատ սրճարաններ ունի, քան մշակութային վայրեր, որտեղ կարելի է նստել ու գաղափարներ փոխանակել: Սա է մեր դժբախտությունը:

Դուք գալիս եք սփյուռքից, իսկ այնտե՞ղ ինչ վիճակ է: Մասնավորապես Լոս Անջելեսում փաստորեն հավաքված են աշխարհի տարբեր երկրներից եկած հայեր: Ի՞նչ մշակույթ են նրանք ձևավորում:

-Ես միշտ ասել եմ, որ մեր ազգի 49%-ը մշակութասեր է, խելացի է, ազգասեր է, լեզվասեր է, հայկական ինքնությունը պաշտպանող է: Իսկ մեր ազգի 51%-ը տգետ է, հիմար է, ինչ ժխտական ածական ուզեք՝ կարող եմ իրենց տալ, և չեմ վախենա, որովհետև փաստեր ունեմ: Ժողովրդավարական պայմաններում 51%-ը հաղթում է այդ 49%-ին: Գիտեմ, որ մարդիկ զայրանում են, երբ ես այսպես եմ արտահայտվում, բայց դանակը արդեն ոսկորին է հասել: Չի կարելի մեր անցյալի հզորությունը, նախաքրիստոնեական հզորությունը այսօր քրիստոնեության պատճառով նսեմացնել և ժողովրդին դարձնել զոմբիների, ովքեր հետևում են, բայց չեն հարցնում, թե ինչու են հետևում: Այդ պատճառով ստամոքսը հայ ժողովրդի մոտ ուղեղի փոխարեն է գտնվում:

Վերջին երկու տարվա մեջ 13 երկիր եմ այցելել և հայկական ինքնության ավելի քան 1500 վայր եմ վավերագրել: Այդ տվյալներն ինձ օտարներն են տրամադրել և ասել են, որ դրանք հայկական են: Իսկ հայը երբեք չի հետաքրքրվում իր մշակույթով և լեզվով: Այսօր Երևանում բացահայտ է ճերմակ ջարդը ոչ թե ժողովրդի դուրս ելնելով, այլ հայերենի տարբեր ադապտացիաներով: Հաջորդ 5-10 տարիների ընթացքում դրանք կդառնան մեր ազգային լեզվի չափանիշները:

Սփյուռքի մեջ դա այդքան շատ չէ, բայց այդտեղ ինքնության հարց կա: Լեզուն լրիվ կորած է: Մարդն ասում է, որ ինքը լավ հայ է, բայց հայերեն ընդհանրապես չգիտի: Ինչո՞ւ է լավ հայ, քանի որ ինքը նվիրատվություն է տալիս: Դժբախտաբար, ամերիկյան դոլարի մեջ է չափանիշը, ինչպես այսօր այդ սփյուռք-հայրենիք հարաբերությունները, որ հիմնված են միայն նյութականի վրա: Դժբախտությունն այն է, որ հայը երկրագնդի վրա որպես հայ չի կարող գոյատևել իր ազնվության, ազգասիրության, հայրենասիրության շնորհիվ, եթե հայերեն չգիտի, ուրեմն օգուտ չունի, քանի որ ինքը պատճառ կդառնա, որ հայկականությունը երկրագնդի վրա վերանա:

Լոս Անջելեսում այսօր կա՞ լեզվի պահպանության խնդիր։

Իհարկե կա: Երևանում էլ նույն այդ իրավիճակը կա: Չկարծեք, թե Հայաստանը պահպանում է լեզուն: Մի քանի օր է՝ հեռուստացույց եմ դիտում, և լեզվի սարսափելի աղավաղումներ են լինում. ամոթ է մեր հայ ազգին: Հետաքրքիրն այն է, որ նույն այդ հաղորդումները հասնում են Լոս Անջելես: Այնտեղ ծնողները երեխաներին ասում են՝ նստիր, մի քիչ հեռուստացույց դիտիր, որ հայերեն լսես:

Լոս Անջելեսում մենք տարեկան 25 մլն դոլար ենք ծախսում մոտ 19 հայկական վարժարանների վրա, որտեղ 50 աշակերտ է հայերենի տիրապետում, մնացած 3500-4000 աշակերտը լավ անգլերենի է տիրապետում: Այդ նույն երեխան, նախքան հայկական վարժարան գնալը, լիովին տիրապետում էր անգլերենին հեռուստացույցի շնորհիվ, իսկ մենք տարին 25 մլն դոլար ենք ծախսում 50 աշակերտի հայերեն լեզու սովորեցնելու համար: Մենք ուղղակի կեղծավորների հավաքածու ենք և սիրում ենք շռայլ-շռայլ գոռալ:

Երկու տարի առաջ հայերեն առաջին տպագրված գրքի 500-ամյակն են տոնել. ձևականությունների գագաթնակետն էր: Բայց արդյո՞ք 500 նոր գրողի գիրք տպագրվել է: Բոչելիին բերեցին, որ իրենց համար իտալերեն, իսպաներեն երգեր երգի: Սա է հայի տգիտության չափանիշը, իր հայկական ինքնությունը չի ճանաչում:

Խոսեցիք նաև արտագաղթի մասին, որ մարդիկ Հայաստանում չեն ուզում մնալ: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ այս տեմպերով արտագաղթ կա, բայց չենք տեսնում, որ նույն չափի գան ու մնան Հայաստանում:

Հայաստանում ներգաղթը տեղի է ունենում պարտադրված: Այսօր սիրիահայերը եկել են պարտադրված, իրաքահայերը եկան պարտադրված: Եթե վաղը ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ սկսվի, ապա ամերիկահայերը նույնպես պարտադրված Հայաստան կգան, քանի որ Հայաստանում խաղաղ իրավիճակ է: Բայց կենցաղային առումով Հայաստանում կրթությունը շատ է պակասում: Մարդը կրթված է, բայց կենցաղային կրթություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում