Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Սուրիկ Խաչատրյանը պետք է նորից հրաժարական տա, որովհետև դա բոլորիս ամոթն է. Ռուբեն Գևորգյանց

«Առաջին լրատվական»-ը զրուցել է կինոռեժիսոր, դերասան Ռուբեն Գևորգյանցի հետ:

Պարոն Գևորգյանց, երկու օր է, ինչ մեր հասարակության մեջ քննարկվում է այն թեման, որ ինքնակամ հրաժարական տված Սյունիքի նախկին մարզպետը փաստորեն վերադարձավ իր պաշտոնին: Մարդ, ում հետ կապված են բազմաթիվ խնդիրներ, ով հասարակության մեջ չունի վստահության քվե, և շատերը նրա տեղը բանտն են համարում: Դուք, որպես մտավորական, ինչպե՞ս եք գնահատում այս քայլը:

Ես գտնում եմ, որ ինքը պետք է նորից հրաժարվի, և դա կլինի իր ամենամեծ նվիրատվությունը հայ ազգին: Ոչ թե նրա համար, որ ինքը լավ կամ վատ մարզպետ է, այլ որովհետև ժողովուրդն իրեն չի ուզում: Ես ծանոթ չեմ այդ մարդու հետ, բայց այնքան բաներ եմ լսել: Կարող է՝ կեսը սուտ է, կեսը՝ ճիշտ: Բայց եթե անգամ 10%-ն է ճիշտ, ապա ինքը պետք է հրաժարական տա, որովհետև դա բոլորիս ամոթն է:

Նույնիսկ թուրքական մամուլն է անդրադառնում այս խնդրին և ծաղրում մեզ:

Թուրքական մամուլը թող մտածի իրենց նախագահի մասին, որովհետև ինձ համար դա նույն բանն է՝ Էրդողանի կերպարը չի ոգևորում:

Հայաստան-Սփյուռք համաժողովը նոր է ավարտվել: Եղեռնի 100-ամյակին ընդառաջ՝ մենք ի՞նչ ծրագրեր ենք կարողանում իրականացնել, արդյոք կարողանո՞ւմ ենք հավուր պատշաճի նախապատրաստվել 100-ամյակին:

Բոլորս, իհարկե, նախապատրաստվում ենք՝ ֆիլմեր ենք նկարում, հոդվածներ ենք գրում, բայց մենք աշխարհին չենք կարողանալու ասել այն, ինչ ուզում ենք: Դա մեզ մոտ չի ստացվի: Դա մեր բնանկարն է, մենք ուղղակի չենք կարողանում, ոչ թե չենք ուզում:

– Խնդիրը ո՞րն է՝ ֆինանսակա՞նը:

Ֆինանսականը չէ, մենք մեր մենթալիտետով ենք այդպիսին: Մենք չենք կարողանում ամբողջ աշխարհին ցնցել: Աշխարհը, իհարկե, կարձագանքի, ևս մի տասը երկիր կճանաչի Ցեղասպանությունը:

Իսկ մասոնները այս մասով ինչ-որ քա՞յլ կանե՞ն Հայաստանում:

Մասոնները միշտ էլ անում են: Եվ երևի այսօր հենց իրենք են անում Ցեղասպանության ընդունման համար: Իսկ այդ օրը մենք երթ կունենանք և այլն:

Այսինքն՝ ավելի բա՞ց կսկսեք գործել:

Մասոնները բաց չեն գործում, կանոնադրությունն է այդպիսին: Իհարկե, տարբեր մասոններ կան: Կան մեր կողմից չընդունված մասոններ, որոնք ամեն ինչ բացեիբաց են անում, բայց նրանց հետ մեզ պետք չէ խառնել: Մենք ինչ պետք է՝ անում ենք, մեծ ծրագրեր կան, Թուրքիան էլ է մասնատվելու 2022-2023թթ., ամեն ինչ ծրագրավորված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում