Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է թիմի առաջատար Լիոնել ՄՑեսսիի նվաճումը, ով «Գրանադա»-ի դեմ խաղում (6:0) խփել է մարզական կարիերայի 400-րդ գոլը:
«Եթե Ռոնալդուն Մայքլ Ջորդանն է, ապա Մեսսին` Ուիլթ Չեմբերլենը, ով 1 խաղում ավելի քան 100 միավոր է վաստակել:
Ցանկանում էի փոխարինել Մեսսիին, որպեսզի նա հանգստանալու հնարավորություն ունենա, բայց Լեոյի խաղին հետևելը բավականություն է պատճառում:
Նա բացի գոլերից նաև բազմաթիվ գոլային փոխանցումներ է կատարում: Տպավորություն է, որ ինչ-որ մեկը նրան դիպել է կախարդական փայտիկով:
Նրա 400-րդ գոլը՞. մեզնից շատերն այդքան գոլ չի խփել, եթե հաշվենք նաև դպրոցում ու բակում խփած գոլերը»,- հայտարարել է Էնրիկեն:









































