«Երկիրը բառի բուն իմաստով փլուզվում է՝ գործող իշխանությունների հետևողական սխալ քաղաքականության պատճառով: «Այս ամենը հաշվի առնելով՝ մենք առաջարկել ենք 12 կետանոց պահանջ, որից կախված էր երկրի հետագա ընթացքը և նշել ենք, որ դրանցից որևէ մեկի չկատարումը կհանգեցնի փլուզման՝ համապատասխան բնագավառներում: Եվ մենք տեսնում ենք այդ փլուզումները: Ժողովրդի մեծամասնությունը տոկոսի տակ է»,- այս մասին այսօր այսօր Սիսիանում ընթացող եռյակի միասնական հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:











































