Ավստրալական ընկերությունը ջրի համար նախատեսված շիշ է թողարկել, որը կատարելապես տեղավորվում է պայուսակում: Այդ շշի գլխավոր առավելությունն այն է, որ հարթ է, գրում է Hi-news-ը:

Ի տարբերություն մյուս պլաստիկե շշերի` Memobottle-ն ուղղանկյունաձև է: Այն բարակ է, փոքրիկ և ենթակա բազմակի օգտագործման: Այն կարելի է լվանալ նաև սպասք լվանալու համար նախատեսված մեքենայում:


Նշվում է նաև, որ ընդամենը 30 մմ հաստություն ունեցող շիշը պատրաստված է թեթև պլաստմասից:


Հեղինակների խոսքերով` նախագիծը պետք է օգնի նվազեցնել դեն նետվող պլաստիկների քանակը: Նախագծի հեղինակները ավստրալացի երկու ուսանողներ են:












































