Գերմանիայի Քիլ քաղաքում` «Սպարկասեն արենա» մարզապալատում, շարունակվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի տիտղոսային մենամարտը բրիտանացի Փոլ Սմիթ-կրտսերի հետ:
9-րդ ռաունդում նույնպես Արթուրը հավատարիմ էր մարտավարությանը: Ռաունդի միջնամասում հարվածաշար անցկացնելուց հետո Աբրահամն, այնուամենայնիվ, մի քանի ծանր հարվածներ ընդունեց: Չնայած ընդունած բազմաթիվ հարվածներին, Սմիթը շարունակում էր կանգուն մնալ ու պայքարել հաջողության համար: Ֆիզիկական պատրաստականությամբ Սմիթը բարձր մակարդակի վրա է:
10-րդ ռաունդի մեկնարկում Սմիթն անցավ գրոհի, բայց Աբրահամը շարունակում էր վստահ պաշտպանվել, հակառակորդին պահել տարածության վրա: Վերջնամասում անցավ աջ կողային հարվածը:










































