Գերմանիայի Քիլ քաղաքում` «Սպարկասեն արենա» մարզապալատում, շարունակվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի տիտղոսային մենամարտը բրիտանացի Փոլ Սմիթ-կրտսերի հետ:
7-րդ ռաունդն ամենածանրը ստացվեց Փոլ Սմիթի համար: մեկնարկային ակտիվությունը, ինչպես նախորդ 6 ռաունդներում, ապարդյուն էր: Ռաունդի միջնամասից սկսած Արթուրն ամբողջ 3 հարվածաշար անցկացրեց: Արթուրի առավելությունը բացահայտ էր, մարզապալատում հավաքված երկրպագուներն իրենց հերթին առաջ էին մղում մեր մարզիկին` չդադարելով վանկարկել նրա անունը:
8-րդ ռաունդի ավարտից 1 րոպե առաջ Արթուրը մրցակցին ցնցեց աջ կողային հարվածով: Ռաունդի վերջնամասում ևս մեկ հարվածաշար հասավ նպատակակետին:







































