Բրիտանական երկու կործանիչներ գտնվում են Իրաքի օդային տարածքում և պատրաստ են գրոհի: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:
«Մենք հաստատում ենք, որ խորհրդարանի երեկվա որոշումից հետո բրիտանական երկու «Տոռնադո» ռմբարկուներ լքել են Կիպրոսում գտնվող Ակրոտիրի ավիաբազան: Ներկա պահին նրանք շարունակում են թռչել Իրաքի վրայով և անհրաժեշտ թիրախների հայտնաբերման դեպքում պատրաստ են գրոհել»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը:
Նշվում է, որ կործանիչներում կան ռումբեր և ռեակտիվ սարքեր:







































