Լոնդոնում փակվում է ոստիկանական բաժանմունքների գրեթե կեսը: Ինչպես գրում է London Evening Standard-ը՝ հղում անելով Լոնդոնի ոստիկանության նախագծին, իշխանությունները նախատեսում են բաժանմունքների թիվը կրճատել` 133-ից դարձնելով 71:
Նախագծի համաձայն՝ շուրջօրյա բաժանմունքների թիվը 64-ից կհասցվի 33-ի: Երկրի յուրաքանչյուր շրջանում մեկական շուրջօրյա բաժանմունք կմնա` բացառությամբ Վեսթմինսթերի, որտեղ 6 շուրջօրյա բաժանմունքի փոխարեն կմնա 2-ը:
Նախատեսվում է ընդլայնել ոստիկանական կետերը: Դրանք կբաշխվեն գրադարաններում, սուպերմարկետներում և սրճարաններում, որտեղ քաղաքացիները կարող են հաղորդել կատարված հանցագործության մասին:
Ոստիկանական բաժանմունքների թվի կրճատման որոշումը հավանաբար կընդունվի 2013 թվականին՝ բնակչության հետ խորհրդակցություններից հետո, և երբ քաղաքապետարանում հավանության արժանանա նախագիծը:
Նման միջոցառումներ է առաջարկել Սքոթլանդ Յարդը՝ կապված պետական ծախսերը կրճատելու բրիտանական կառավարության քաղաքականության հետ: Իշխանությունները մայրաքաղաքի ոստիկանությունից պահանջել են 3 տարվա ընթացքում բյուջեն նվազեցնել` տարեկան 6.3 մլրդ ֆունտից դարձնելով 5.8 մլրդ:










































