«Լիվերպուլ»-ը դարձյալ կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի իրավունքները: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն անձամբ է հետաքրքրված 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով, քանի որ Լուիս Սուարեսի` «Բարսելոնա» տեղափոխությունից հետո թիմի հարձակման գիծը զգալի թուլացել է:
Եթե գործարքը կայանա, ապա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը նվազագույնը 40 մլն ֆունտ կկազմի:








































