Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ հայր դառնալուց հետո իր կյանքը արմատապես փոխվել է:
«Ես միշտ ամեն ինչին շատ լուրջ եմ վերաբերվում: Խաղադաշտում ես այնպիսի խաղացողներից չեմ, որ միշտ ժպտում են, ու միգուցե դա ինձ վնասում է, քանի որ մարդիկ կարծում են, որ ես մեծամիտ եմ ու անընկերասեր:
Իհարկե, հայրությունը փոխում է մարդկանց: Ինձ համար մեծ պատիվ է, որ երիտասարդ տարիքում հայր եմ դարձել, ու մեծացնում եմ երեխայիս այն սկզբունքներով, որոնք ինձ են հարազատ: Մեծ հաճույքով ևս մեկ երեխա կունենամ, քանի որ ընտանիքը մարդու կյանքում ամենակարևոր բանն է:
Շատ կարևոր է լինել ընտանիքի ու ընկերների հետ՝ մի կողմ թողնելով ֆուտբոլը: Ես սիրում եմ լողալ, պահպանել մարզավիճակս ու լավ սնվել: Անում եմ ամենը, ինչով պետք է զբաղվի իսկական պրոֆեսիոնալը», – պորտուգալացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:









































