Բելգիայի օտարերկրացիների հարցերով բյուրոն քաղաքացիության ստանալու համար Ֆրանսիայի ամենահարուստ մարդու ՝ Բեռնար Առնոյի հայցի առնչությամբ բացասական եզրակացություն է ուղարկել խորհրդարան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Բրյուրոյում որոշել են, որ Առնոն չի համապատասխանում պահանջներից մեկին: Նա Բելգիայում չի բնակվել 3 տարի: Վերջնական մերժում դեռևս չկա, հարցի քննարկումը դեռևս ավարտված չէ:
Բյուրոն նշում է, որ Բելգիայի քաղաքացիություն ստանալը պարտադիր չէ ֆրանսիացիների համար, որոնք պարզապես փորձում են խուսափել շքեղության հարկից: «Դրա համար բավարար է միայն Բելգիայում բնակվելը: ժերար Դեպարդյեի դեպքում, օրինակ, նրա ցանկությունը բացատրվում է բացառապես նրանով, որ բարկացած է սեփական երկրի վրա»,- ասել է էմիգրացիոն հարցերով պաշտոնյան:
Առնոն անձամբ հայտարարել է, որ եղել և մնում է Ֆրանսիայի հարկատու բնակիչը, սակայն երկքաղաքացիությունը իրեն պետք է Բելգիայում բիզնեսի զարգացման համար:
Ֆրանսիայի իշխանությունները, նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ, մտադիր են 2013 թվականին երկրում «հարուստների համար հարկ» ներմուծել: Դա կտարածվի այն մարդկանց վրա, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 1 մլն եվրոն:









































