Իրաքի զինված ուժերին, քրդական զինված խմբավորումներին (փեշմերգա) և ժողովրդական աշխարհազորայիններին հաջողվել է կասեցնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հարձակողական գործողությունները: Այս մասին ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը՝ գրում է ITAR-TASS-ը:
«Մեզ նաև հաջողվել է ազատագրել քաղաքները, որոնք բռնազավթել էին ահաբեկիչները, և որոշ բնակավայրեր դուրս բերել պաշարումից»,- ասել է Իրաքի նախագահը:
Նա հավելել է, որ իրաքցիները պատրաստ են իրենց երկիրը պաշտպանել ահաբեկիչներից:
Իրաքի նախագահը նաև իր երախտագիտությունն է հայտնել միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին՝ ահաբեկիչների դեմ պայքարում օգնության համար:











































