Կանադան և Եվրոպական միությունը ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին հայտնել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, տեղեկացնում է ITAR-TASS-ը։
«Այժմ Կանադան խաղում է բարձրագույն լիգայում»,- հայտարարել է նա լրագրողներին Օտտավայում, որտեղ տեղի է ունեցել Կանադա-ԵՄ մեկօրյա գագաթնաժողովի առաջին մասը։ Հարփերը հավելել է, որ «Եվրոպական միության հետ համաձայնագրի ստորագրումից հետո Կանադան կդառնա գլխավոր խաղացողներից մեկը համաշխարհային շուկայում»։
Եվրամիության ղեկավար Հերման Վան Ռոմփեյը, իր հերթին, հավելել է, որ նոր համաձայնագիրը «Կանադային ու ԵՄ-ին դուրս կբերի փոխըմբռնման նոր մակարդակներ»։ «Բանակցությունները միշտ չէին հեշտ անցնում, բայց թույլ տվեք ասել, որ կանադական կողմն իրեն ցույց տվեց ուժեղ և վճռական բանակցող»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։












































