ՖԻՖԱ-ի կանոնադրությունում նոր փոփոխություններ են նախատեսվում:
ՖԻՖԱ-ն կարգելի երրորդ անձանց ունենալ ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունք: Այս մասին հայտարարել է Զեպ Բլատերը: Ըստ գործող կանոնադրության` ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները կարող է պատկանել ոչ միայն ակումբներին, այլ նաև գործակալներին, գործակալություններին և օֆշորային ընկերություններին:
Բլատերը այս մասին հայտարարել է Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ:








































