Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը Թեհրանում էր գտնվում աշխատանքային այցով Իրան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սահելին:
Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման պատրաստակամությունը:
Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով երկկողմ մակարդակի պարբերական շփումները, իր իրանցի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան: