Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի ղեկավաչ Ռամիզ Մեհտիեւն այսօր հայտարարել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունը դրական քայլ է Ղարաբաղյան բանակցային գործընթացում. «Մենք կարծում ենք, որ ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի նախաձեռնությամբ Աստրախանում անցկացված Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը դրական քայլ է Ղարաբաղյան բանակցային գործընթացի համար»