Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն և կիսապաշտպան Դավիդ Սիլվան ապաքինվել են վնասվածքներից և կարող են մասնակցել «Հալ Սիթի»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ վերջիններս բաց են թողել «Շեֆիլդ Ուենսդեյ»-ի դեմ հանդիպումը:
Հավելենք, որ Նասրին, Ֆերնանդոն և Յովետիչը բաց կթողնեն «Հալ Սիթի»-ի դեմ հանդիպումը վնասվածքների պատճառով:








































