Սեպտեմբերի 26-ի առավոտյան կյանքից հեռացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը: Վերջին մեկ տարվա ընթացքում նա պայքարում էր ծանր հիվանդության` գլխուղեղի քաղցկեղի դեմ: Շուրջ 6 ամիս Գերմանիայում բուժում անցնելուց հետո Գրիշան Մոսկվա էր վերադարձել` սեպտեմբերի 15-ին կրկին Գերմանիա մեկնելու նպատակով: Նա պետք է շարունակեր բուժումը:
Սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով Գրիշան չկարողացավ մեկնել և սեպտեմբերի 22-ին վիրահատության ենթարկվեց Մոսկվայում, որից հետո գտնվում էր արհեստական կոմայի մեջ: Այսօր առավոտյան Գրիշան մահացել է:
Նա երեբք չի հրաժարվել իր կյանքի` ֆուտբոլիստ դառնալու նպատակից և երազանքից: Գրիշայի բուժման ծախսերը հոգում էր Ռամզան Կադիրովը` Չեչնիայի նախագահը և «Թերեկ» ֆուտբոլային ակումբի նախագահը:






































