Hyperstealth կանադական դիզայներական ընկերությունը, որը զբաղվում է օբյեկտների հեռանկարային քողարկման մեթոդներ մշակելով, ներկայացրել է Quantum Stealth էլաստիկ գործվածքը:
Այս գործվածքը ցնցում է երևակայությունը։ Այն կարող է բեկել լույսի ճառագայթներն այնպես, որ չերեևա մակերեսը, որի վրա դա հագցված է: Արդյունքում անտեսանելիության պատրանք է ստեղծվում:
Ցավոք, «անտեսանելի թիկնոցի» նախատիպը մոտ ժամանակներում դժվար թե հայտնվի քաղաքացիական անձանց ձեռքերում, սակայն ԱՄՆ բանակի որոշ երջանիկներ արդեն կարող են անտեսանելի լինելու հաճույքը փորձել իրենց վրա:
Hyperstealth Biotechnology Corp կորպորացիայի ստեղծած հրաշքը դեռևս թաքցնում են, այդ պատճառով էլ ոչ թեստային լուսանկարները, և ոչ էլ տեսափորձարկումներ ԶԼՄ-ների տրամադրության տակ չկան:









































