«Մանչեսթեր Յունայթեդ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակը Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսն է, սակայն նրա տեղափոխությունն «Օլդ Թրաֆորդ» քիչ հավանական է:
Վան Գալը պատրաստ է անհաջողության մատնվել գերմանացիների հետ բանակցությունների ընթացքում: Այդ դեպքում հոլանդացի մասնագետը կփորձի ձեռք բերել «Վալենսիա»-ի արգենտինացի ֆուտբոլիստ Նիկոլաս Օտամենդիի իրավունքները:
Ընթացիկ տարվա փետրվարին Օտամենդին 12 մլն եվրոյի դիմաց «Պորտու»-ից «Վալենսիա» տեղափոխվեց, և իսպանացիներն անմիջապես 6 ամսով վարձավճարով տրամադրեցին նրա տրանսֆերը «Ատլետիկո Մինեյրո»-ին: Վերադառնալով Իսպանիա, ֆուտբոլիստն անմիջապես տեղ զբաղեցրեց «Վալենսիա»-ի հիմնական կազմում, իսկ թիմը տպավորիչ մեկնարկեց նոր մրցաշրջանում:
Նշենք, որ Օտամենդին «Վալենսիա»-ի հետ մինչև 2019 թվականը ժամկետով պայմանագիր է ստորագրել, որի համաձայն ֆուտբոլիստի հրաժարագինը 50 մլն եվրո է կազմում:








































