Apple ընկերությունը թողարկել է iOS 8.0.2՝ հայտնում է CNet-ը:
Ընկերության հաղորդմամբ՝ iOS 8.0.2-ը կվերացնի բոլոր խնդիրները, որոնք առաջացել են IOS 8.0.1 օպերացիոն համակարգով սարքերի օգտատերերի մոտ:
«Թարմացումը ներառում է սխալների շտկում և որոշ բարելավումներ: Մենք նաև ներողություն ենք խնդրում iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի օգտատերերից անհարմարությունների համար»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք. Apple-ը iOS 8 օպերացիոն համակարգի չորեքշաբթի օրը թողարկված iOS 8.0.1 թարմացումը հետ էր կանչվել սարքերի աշխատանքում խափանումների մասին օգտատերերի գանգատներից հետո: Պատճառը ձայնային զանգերի և մատնահետքերի սենսորի աշխատանքի հետ կապված խնդիրներն էին:









































