Ջեսիքա Սիմփսոնը պատրաստվում է ընտանեկան կյանքի: Իր սիրեցյալ Էրիկ Ջոնսոնի հետ նա նոր կացարան է գտել:
Երգչուհին մտադիր է գնել նախկինում Օսբորների ընտանիքին պատկանող առանձնատունը, որն ունի 1000 ք.մ մակերես: Շուրջ 13 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսում:
Բացի կենցաղային հարցերից՝ երգչուհին հասցնում է լուծել նաև գործնական խնդիրներ: Նա նկարահանվել է ավելորդ քաշից ազատվելու ծրագրի գովազդում: Կադրում կենսուրախ Ջեսիքան, որը ծննդաբերելուց հետո գիրացել էր 30 կգ-ով, հայտարարում է. «Այստեղ հայտնվելու համար պետք չի լինել անթերի, բայց այստեղ կարելի է ազատվել ավելորդ քաշից: Ես սիրում եմ կյանքը և սիրում եմ ուտել: Ես չէի պատկերացնում, որ կարելի է վերահսկել մարմինը և միևնույն ժամանակ վայելել կյանքը»:









































