Բրիտանացի դիզայներ և Spice Girls փոփ խմբի նախկին մասնակից Վիկտորյա Բեքհեմը նշանակվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) բարի կամքի դեսպան: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բեքհեմի խոսքով՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարով ինքը որոշել է զբաղվել այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարին այցելել է Քեյփթաուն:
Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ Բեքհեմը կօգնի UNAIDS-ին ՄԻԱՎ ինֆեկցիայով երեխաների ծնելիության դեպքերը զրոյականացնելու և վարակված կանանց անհրաժեշտ խնամքով ու դեղամիջոցներով ապահովելու հարցերում:
Ծրագրի տվյալներով՝ ամենամեծ թվով ՄԻԱՎ վարակակիրները՝ 24.7 մլն, բնակվում են Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում: Նրանց 58 տոկոսը կանայք են:
ՄԱԿ-ն իր առջև դրել է 2030-ին ՄԻԱՎ-ը լիովին հաղթահարելու նպատակ:











































