Ավստրալիան զորք է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ մասնակցելու «Իսլամական պետության» դեմ ռազմական կոալիցիային: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբոտը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակում համաքաղաքական քննարկմանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ավստրալական զորքերը տեղակայվում են Մերձավոր Արևելքում, որպեսզի մենք կարողանանք կոալիցիա մտնել՝ իրաքյան կառավարության խնդրանքով պառակտելու և թուլացնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժումը»,- ասել է նա:
Անցած շաբաթ Էբոտը հայտարարել էր, որ խմբավորման դեմ պայքարի է ուղարկում 600 զինծառայողների, այդ թվում՝ հատուկ նշանակության զորքեր, ինչպես նաև 8 մարտական օդանավեր: Նրա խոսքով՝ զորակազմը կտեղակայվի ԱՄԷ-ի տարածքում:









































