New York Times-ը տեղեկացնում է, որ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն աշխարհի ամենաթանկ պանրի՝ ավանակի պանրի որևէ պաշար ձեռք չի բերել:
Հաղորդման համաձայն՝ Ջոկովիչն ուղղակի ցանկացել է փորձել այդ պանիրը, բայց պաշար ձեռք բերելու վերաբերյալ ոչ մի խոսք չի եղել:
Նախկինում հաղորդել էինք, որ սերբ թենիսիստն իր ռեստորանի համար այդ տեսակի պանիր է ձեռք բերել: Նշենք, որ այդ պանրի մեկ կիլոգրամն արժե շուրջ 1000 եվրո:





































