ԱՄՆ պետդեպարտամենտը որոշում է ընդունել Եմենի իր ներկայացուցչությունում անձնակազմի քանակի ժամանակավոր կրճատման մասին`երկրի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցող անկարգությունների պատճառով: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով գերատեսչության մամլո քարտուղար Ջեն Փսաքիին:
Նրա խոսքերով`տվյալ քայլը նախազգուշական միջոցառում է` «ի պատասխան վերջին քաղաքական իրադարձություններին և փոփոխություններին, ինչպես նաև Եմենում անվտանգության դրության անկանխատեսելիությանը»:
«Դեսպանատունը չի դադարեցնում իր աշխատանքները, կշարունակի աշխատել անձնակազմի պակաս քանակությամբ»,-ասվում է հաղորդագրությունում:









































