Ամերիկացի 8-ամյա Էվանը հարյուրհազարավոր դոլարներ է վաստակել՝ անելով այն, ինչ անում են մյուս երեխաները, գրում է Mail Online-ը:
Բանն այն է, որ Էվանը EvanTubeHD ալիքի դեմքն է հանդիսանում: Նրա տեսանյութները պարբերաբար միլիոնավոր դիտումներ են ունենում և նրան տարեկան 1.3 միլիոն դոլար եկամուտ բերում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Էվանը և նրա հայրը՝ Ջարեդը, Angry Birds-ի կավե մոդելներով տեսահոլովակ նկարահանեցին:
Երբ առաջին տեսահոլովակը մեկ միլիոն դիտում հավաքեց, Ջարեդը հասկացավ, որ դրանով կարելի է գումար վաստակել:

«Խաղալիքների մասին կարծիք արահայտելով՝ մենք ոչ միայն փորձում ենք տեղեկատվություն տալ ապրանքի մասին, այլև այն յուրահատուկ ներկայացնել»,- ասել է նա:
Այժմ EvanTubeHD ալիքը վաճառքի հատուկ բաժին ունի, որը գովազդ է վաճառում, բանակցում է բրենդների և խանութների հետ: Այդ ամենից ստացված գումարները, տղամարդու խոսքերով, փոխանցվում են Էվանի և նրա կրտսեր քրոջ հաշիվներին:

Հարկ է նշել, որ Էվանն իրականում տաղանդավոր է: Նրա արտահայտությունները այնքան համոզիչ են, որ ցանկանում ես գնալ ու գնել այն խաղալիքը, որի մասին նա պատմում է:












































