Իրանը պարտավորվում է խաղաղ ատոմային ծրագիրը, ներառյալ ուրանի հարստացումը, շարունակել՝ համապատասխան միջազգային իրավունքի: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
«Մենք պարտավորվում ենք շարունակել մեր խաղաղ ատոմային ծրագիրը` ներառյալ ուրանի հարստացումը, և Իրանի հողի վրա օգտվել միջուկային ոլորտում բոլոր իրավունքներից միջազգային իրավունքի շրջանակներում»,-ասել է Ռուհանին:
«Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելը արևմուտքին պատմական հնարավորություն կտա ցույց տալու, որ չի խանգարում այլ երկրների զարգացմանը և խտրականություն չի դնում, երբ խոսքը միջազգային իրավունքի և դիրքի մասին է»,- նշել է նա:









































