«Այս հրապարակից, այսօր Հայաստանում սկսվում է ազատագրական հեղափոխություն: Եվ այն արյունահեղության կամ ցնցումների հետ ոչ մի կապ չունի»,- Աբովյանում մեկնարկած եռյակի հանրահավաքում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանը նաև փաստեց. «Եկեք նայեք Լիսկային. կնոջը հանրային վայրում ծեծող մարդուն բերում, նշանակում են մարզպետ: Գող, ավազակ, մարդասպան. այդ է մեր իշխանության որակը։ Այստեղ միտք հնչեց, որ եթե Հովիկ Աբրահամյանը հեռանա, նրան փոխարինելու է Գալուստ Սահակյանը, Արմեն, սխալվում ես, նրան փոխարինելու է Լիսկան: Շմայսները, Լիսկաները՝ նրանք են ստանալու ավելի բարձր պաշտոններ»:









































