«Новости-Грузия»-ի փոխանցմամբ՝ պայմանավորված խաղերի մեջ մեղադրվող մրցավարներին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է ցմահ:
8 մրցավարներ ստացել են 2500-5000-ական դոլար ու պատվիրատուներին տեղեկացրել, թե քանի դեղին կամ կարմիր քարտ են ցույց տալու այս կամ այն խաղի ժամանակ:
«Միաձայն որոշում ենք կայացրել մրցավաներին ցմահ որակազրկելու կապակցությամբ: Եթե մրցավարներից որևէ մեկը ցանկություն ունի ապացուցել իր անմեղությունը, կարող է դիմել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա»,- հայտարարել է մրցավարական կոմիտեի ներկայացուցիչ Սերգո Կվարացխելիան:








































