Tuesday, 30 06 2026
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին

Համասեռամոլ Գևորգը, դեռահաս Արթուրը, հիվանդ Արմենը և 2 աղջիկ միասին 18 միլիոնի գողություն են արել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Գևորգ Թոքմաջյանի և մյուսների գործով դատական նիստը:

Համասեռամոլ Գևորգ Թոքմաջյանը ամիսներ առաջ է դատվել նույն դատարանում՝ սուտ մատնություն կատարելու համար, իսկ հիմա մեղադրվում է գողության համար:

Այսօր 22-ամյա Գևորգը դատարանի դահլիճ մտավ նոր «իմիջով»: Նախորդ գործով դատաքննության ժամանակի համեմատ՝ փոխել է սանրվածքը, ներկել է մազերը:

Մինչև նախագահողի դահլիճ մտնելը Գևորգը ծամոնով փուչիկ սարքեց, հետաքրքրությամբ ուսումնասիրեց դահլիճում գտնվողներին, որոնց մեջ նաև իր ընկերներից կային:

Գևորգը Կոմայգում, կրելով կանացի հագուստ, աղջկա անուն ու հարդարանք, սեռական հարաբերություններ ունենալու ծառայություններ է առաջարկել տղամարդկանց դեռևս 2007 թվականից:

2013 թվականի մարտի 5-ին նա ոստիկանությունում հայտարարություն էր տվել, թե «Լեքսուս» մեքենայում իր մշտական հաճախորդն իրենից հափշտակել է 600 դոլար: Սակայն հետո պարզել էր, որ գումարը թաքցրել է կրծկալի մեջ, օրեր անց գումարը գտել էր կրծկալի ներսի կարի պատռվածքի մեջ:
Սուտ մատնություն կատարելու համար ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Թոքմաջյանին դատապարտել էր 2 ամիս կալանքի: Վերաքննիչ քրեական դատարանը նրա նկատմամբ համաներում կիրառեց ու ազատեց պատժի կրումից:

Այդ գործով ցուցմունք տալիս Գևորգը հայտնել էր, թե մանուկ հասակից հակում է ունեցել տղամարդկանց նկատմամբ, իսկ հասուն տարիքի հասնելով՝ սկսել է ապրել սեռական այլ կողմնորոշմամբ:

Ներկա գործով Գևորգը մեղադրվում է այն բանի համար, որ անչափահաս՝ 1997 թվականի մայիսին ծնված Արթուր Մ.-ին նյութապես շահագրգռելու միջոցով ներգրավել է ծանր հանցագործության կատարման մեջ և օժանդակել է Գայանե Գրիգորյանին ու Ջուլիետա Նազարեթյանին՝ Հին Երևանցու փողոցի բնակարաններից մեկից գողություն կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ անչափահաս Արթուր Մ.-ն համաձայնության է եկել Գևորգի, Գայանեի ու Ջուլիետայի հետ, մուտք է գործել Ա. Ս.-ի բնակարան ու հափշտակել է չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է 40 հազար դոլար, 1 միլիոն 600 հազար դրամ, դրամապանակներ: Ընդհանուր առմամբ գողությամբ տուժողին պատճառվել է 17 միլիոն 790 հազար 740 դրամի գույքային վնաս:

Գողությանն օժանդակելու համար ամբաստանյալի աթոռին նստած Գայանեն ու Ջուլիետան 19 տարեկան են: Նրանք ազատության մեջ են, իսկ Գևորգն ու անչափահաս Արթուրը գտնվում են կալանքի տակ:

Նշված խմբի հետ առնչվել ու գողության համար ներկայումս մեղադրվում է ևս մեկը՝ Արմեն Ա.-ն: Հանցագործության կատարման պահին Արմենը ևս անչափահաս է եղել, նրա տասնութ տարին այս տարվա մայիսին է բոլորել:

Արմենն ի ծնե ողնաշարի հիվանդություն ունի: Ներկայումս, մոր բնորոշմամբ, Արմենը հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, նա 3-րդ խմբի հաշմանդամ է: Փոքրիկ սապատը նկատելի է տղայի մեջքին, բայց հիշյալ խմբի հետ շփումները նրան նաև վարքագծի փոփոխությունների են հանգեցրել, ինչը նույնպես նկատելի է տղայի պահվածքում:

Արմենը լվացքի պարաններից շորեր է գողացել, հանրակացարանային օժանդակ տարածքից՝ կոշիկներ և այլն:

Մի տուժող, ըստ Արմենի մայրիկի, ներկայացրել է, որ նա գողացել է 70 հազար դրամի հագուստ: Արմենն ասաց, թե դա միգուցե հնարավոր է, բայց իրականում ինքն այդ արժեքի հագուստներ չի գողացել: Ասաց, թե գողացած հագուստները ինքն էլ հագել է: Դրանց մի մասն առգրավվել է իրենց տնից: Այլ գողոն էլ կա Արմենի հաշվին, ինչպես նրա մայրն ասաց, մինչև անգամ՝ «Մալյուտկա» լվացքի մեքենա:

Արմենի մայրը իր որդու սայթաքելու համար մեղադրում է այսօր նրա հետ ամբաստանյալի աթոռը կիսողներին: Ասում է, թե որդուն արդեն աչալուրջ կերպով հսկում է, որդին ինքն էլ այլևս երբեք գողություն չի անի: Իսկ իրենց շրջապատում բոլորը գիտեն, որ իրենք սոցիալապես անապահով են, «Փարոսի» մեջ են մտնում…

Անչափահաս Արթուր Մ.-ի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, այսօր չէր ներկայացել դատարան, դրա համար էլ դատական նիստը հետաձգվեց:

Արթուրը արտաքնապես, նաև միգուցե կողմնորոշմամբ Գևորգից շատ չէր տարբերվում, նա փոքր-ինչ ավելի պնդակազմ է: Ամբաստանյալի աթոռին նստած էր հանգիստ, ինքնավստահ:

Դեռևս տասնյոթամյա այս տղան երեկ էլ նույն դատարանում, նույն դատավորի դահլիճում նստած էր նույն՝ ամբաստանյալի տեղում: Մեկ այլ քրեական գործով նա դարձյալ մեղադրվում է գողության համար:

Ըստ այդ մեղադրանքի՝ նա «ԲՄՎ» մակնիշի մի մեքենայի կողքով անցնելիս նկատել է, որ մեքենայում երեք սպորտային պայուսակներ կան: Հափշտակել է այդ պայուսակները՝ ընդհանուր առմամբ դրանց տերերին պատճառելով 1 միլիոն 102 հազար 500 դրամի գույքային վնաս:

Պայուսակներում տարբեր ապրանքներ են եղել: Պայուսակների տերերը ֆիթնեսի մարզիչներ են եղել: Արթուրը պայուսակների պարունակությունից օգտագործել է այփադը, ինչպես նաև հագել է աղջկական բոթասներն ու մարզական վերնազգեստը, որը շատ ինքնատիպ է եղել, ֆիթնեսի մարզիչների համար է նախատեսված եղել:

Հենց այդ բոթասներն ու վերնազգեստն էլ պատճառ են դարձել, որ գողությունը բացահայտվի: Հիշյալ մարզիչները մի օր սուպերմարկետում տեսել են այդ առանձնացող բոթասներն ու վերնազգեստը՝ հանգիստ առևտուր անող Արթուրի հագին: Այդպես Արթուրը բռնվել է, դարձել կրկնակի ամբաստանյալ…

Այլ կողմնորոշմամբ ու գողություն կատարելու մտադրություններով միավորված վերոհիշյալ խմբի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում