«Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքը, ըստ որի՝ իր ակումբի մրցակիցն է լինելու Լոնդոնի «Արսենալ»-ը:
«Ես լիովին բավարարված եմ վիճակահանության արդյունքից: Ակնկալում եմ հետաքրքիր պայքար իմ ընկերներ Լուկաս Պոդոլսկիի ու Պեր Մերտեզակերի հետ: Երբևէ չեմ խաղացել «Արսենալ»-ի դեմ: Չափազանց հետաքրքիր պայքար է լինելու Լոնդոնում: Եթե մենք ցուցադրենք այն, ինչ կարող ենք, դուրս կգանք քառորդ եզրափակիչ»,- Bild-ը փոխանցում է Լամի խոսքերը:





































