Բաքվում ստորագրվել է հուշագիր Ադրբեջանի և Մոսկվայի կառավարությունների միջև փոխըմբռնման և համագործակցության մասին: Այն ստորագրել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովն ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Ստորագրվել է դեպի Մոսկվա ադրբեջանական արտադրանքի մատակարարումների վերաբերյալ կոնկերտ ընկերությունների միջև 48 փաստաթղթից կազմված համաձայնագրային փաթեթ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշել է Էյուբովը փաստաթղթերի ստորագրումից առաջ կայացած պատվիրակությունների հանդիպմանը, Ադրբեջանի և Մոսկվայի կառավարությունները մեծ հանձնառություններ ունեն, և անհրաժեշտ է մշակել դրանց իրականացման մեխանիզմ:
Էյուբովը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակի առնչութամբ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ադրբեջանի գլխավոր առևտրա-տնտեսական գործընկերներից մեկն է:
Սոբյանինը նշել է, որ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացման ցուցիչը ապրանքաշրջանառությունն է, որը 2013-ին աճել է 30 տոկոսով, սակայն դեռևս բավարար չէ:











































